ԱՆ-ն օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանն առնչվող նոր նախագիծ է ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը նախագիծ է մշակել  «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Նախագիծը  հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում պետք է ստանա «կենսաբանական մահ» հասկացությունը։ Ինչպես նաև օրենսդրական հիմք կսահմանվի ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Բացի այդ, նշվում է նաև, որ առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:

«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը սահմանում է մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է փոխպատվաստման հետ կապված հարաբերությունները: Օրենքի դրույթները չեն տարածվում մարդու վերարտադրողականության գործընթացի հետ առնչվող օրգանների, դրանց մասերի ու հյուսվածքների (ձվաբջիջ, ձվարաններ, ամորձիներ, սերմնահեղուկ, էմբրիոններ), արյան և դրա բաղադրամասերի վրա:

Նախագծի հիմանավորման մեջ նշվում է, որ կատարվող փոփոխության շրջանակներում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի սահմանվում է նաև «կենսաբանական մահ»  հասկացությունը:

Հարկ է նշել, որ ուղեղի մահը գլխուղեղի կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարումն է, որը գրանցվում է աշխատող սրտի և թոքերի արհեստական օդափոխության պայմաններում։ Կենսաբանական մահ անվանում են օրգանիզմի կենսաբանական և ֆիզիոլոգիական պրոցեսների կենսագործունեության լրիվ և անդառնալի դադարումը։ 

Ներկայումս գործող օրենքն ընդունվել է 2002 թվականին։  Մինչև օգոստոսի 1-ը քաղաքացիները կարող են e-draft հարթակում թողնել իրենց կարծիքը օրենքում սպասվող փոփոխության հետ կապված։