Արդյոք Բաքուն պաշտոնապես դիմել է ՀՀ-ին Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով․ տնօրենի մեկնաբանությունն ու իշխանությունների լռությունը 

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանում շինաշխատանքները շարունակվում են, կրակոցներ այս պահին չկան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

Երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ 

Մինչ այս «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունը բազմիցս հայտարարել է, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում:

«Բաց աղբյուրներում դրված է, որ Ադրբեջանը դիմել է Հայաստանին։ Այս պահին մեկնաբանություն չունեմ, որովհետև դեռ ուզում եմ հասկանալ՝ ինչ արձագանքներ կան։ Շարունակում եմ պնդել, որ աշխատանքները չեն դադարեցվի»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հարցին՝ ինչպես կվարվեն, եթե ՀՀ իշխանությունները որոշում կայացնեն դադարեցնել աշխատանքները, Հակոբյանն ասաց, որ իշխանությունները դեռ չեն արձագանքել։

«Երբ ՀՀ իշխանությունները դիրքորոշում հայտնեն, բոլորս կիմանանք միանշանակ․ ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ դիրքորոշում ունեն, հիմա չեմ փորձի մեկնաբանել ՀՀ ղեկավարության արձագանքը»,- ընդգծեց Հակոբյանը։

Արդյո՞ք Բաքուն նման պահանջով դիմել է ՀՀ-ին․ մինչ այս պահը Factor.am-ին չի հաջողվել պետական որևէ գերատեսչությունից այս հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ։

Հավելենք, որ մեկ ամիս առաջ մետաղաձուլական գործարանի տարածքում տեղադրվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ Բայց սրանից հետո էլ ադրբեջանական կողմը, որի դիրքերը գործարանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա են, պարբերաբար թիրախավորում է մետաղաձուլարանը։ Տիրան Հակոբյանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանի նպատակը իրենց վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է, որովհետև գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որ ՀՀ-ն տնտեսապես հզորանա։

Արփի Հակոբյան