Շրջակա միջավայրի նախարարությունը Բաքվից գրություն չի ստացել

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը Բաքվից պաշտոնական նամակ չի ստացել Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանում շինաշխատանքները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց գերատեսչության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունն էլ բազմիցս հայտարարել է, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում:

Արտաքին գործերի նախաարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ին խոստացավ ճշտել՝ արդյոք գերատեսչությունը գրություն ստացել է, իսկ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը երեկվանից մեր զանգերին չի պատասխանում։

«Երբ ՀՀ իշխանությունները դիրքորոշում հայտնեն, բոլորս կիմանանք միանշանակ․ ես ինքս էլ չգիտեմ՝ ինչ դիրքորոշում ունեն, հիմա չեմ փորձի մեկնաբանել ՀՀ ղեկավարության արձագանքը»,- այսօր ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

Նա ընգդծել էր նաև, որ գործարանում շինաշխատանքները շարունակվում են։

Արփի Հակոբյան