Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը Factor TV-ին տված հարցազրույցում խոսել է հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից և ռազմական գործողությունների ժամանակ վարչապետի կայացրած որոշումներից։ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը պատասխանել է նաև 2020 թվականի պատերազմի համատեքստում իրեն վերագրվող մեղադրանքների, քննադատությունների վերաբերյալ հարցերին։ Նա հայտնել է Հորադիսի, Շուշիի ուղղությամբ ՊԲ-ի …

