Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ։ Այս մասին տեղեկացնում են Իջևանի համայնքապետարանից։ Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։ Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։ Տեղում ծառայություն են …

