Ուկրաինական զորքերը առաջ են շարժվել Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններում

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) կիրակի օրվա իր զեկույցում գրում է, որ Ուկրաինայի հարավում և արևելքում հակահարձակողական գործողությունների նախապատրաստման ֆոնին ուկրաինական ուժերն առաջ են շարժվել Դոնեցկի արևմտյան և Զապորոժիեի շրջանի արևելյան հատվածի սահմանային գոտում և Զապորոժիեի շրջանի արևմտյան մասում։

Հաղորդվում է, որ ուկրաինական զորքերը առաջ են շարժվում Զապորոժիեի շրջանի արևմուտքում՝ Նովոպրոկոպովկայի, Մալայա Տոկմաչկայի և Օչերետուվատեի ուղղությամբ, ինչպես նաև Ուրոժայնոեի և Ռաբոտինոյի շրջանում, շարունակում են հարձակողական գործողությունները նաև Բախմուտի ուղղությամբ։

Միաժամանակ նշվում է, որ Ուկրաինայի հարավում ռուսական պաշտպանական դիրքերի կազմի, դրանց համալրման ու կահավորման վերաբերյալ տեղեկատվության պակասը դժվարացնում է կանխատեսելը, թե ինչպես կանցնի ռազմական գործողությունների հաջորդ փուլը։
Համաձայն ISW-ի վերջին գնահատման՝ այս տեղանքում ռուսական ուժերի բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ ռուսական պաշտպանական դիրքերը  կարող են ավելի քիչ ամրացված լինել, քան այն դիրքերը, որտեղ արդեն ներթափանցել են ուկրաինական ուժերը հյուսիսում:

«Ռուսական ուժերը զգալի քանակությամբ կենդանի ուժ և ռեսուրսներ են ծախսել մի շարք պաշտպանական դիրքեր պահելու համար, որոնք ներկայումս ճեղքվում են ուկրաինական ուժերի կողմից, և պարզ չէ, թե արդյոք ռուսները կպահպանեն իրենց ունեցած առավելությունները, եթե չկարողանան ուղղել նույն քանակությամբ ռեսուրսներ և անձնակազմ պաշտպանության հաջորդ մակարդակներում»,- գրում են ISW փորձագետները: