Հյուսիսային Կորեան սեփական արտադրության ռազմական հետախուզական արբանյակի անհաջող արձակումն անվանել է տարվա առաջին կիսամյակի ամենադժվար ձախողումը։ Իշխող Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված զեկույցում արձակումը վերահսկող պաշտոնյաները խիստ քննադատության են ենթարկվել և մեղադրվել բացահայտ անպատասխանատվության մեջ, հաղորդել են հյուսիսկորեական լրատվամիջոցները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Հայտարարվել է մոտ ապագայում հետախուզական արբանյակի արձակման նոր փորձի մասին։ Հյուսիսային …

