Գեներացնելով ատելության խոսքը՝ փորձում են ստանալ տնտեսական և այլ դիվիդենտներ. ապաքաղաքական զրույց Արա Ղազարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է իրավաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում ձևավորվում է յուրահատուկ իրավական մշակույթ, որը շատ հարցերում ավելի զարգացած է, քան որոշ հետխորհրդային երկրներում, և ադապտացված է հայաստանյան իրողություններին: Հաղորդման հյուրը նշում է, որ արդեն մոտ մեկ տասնամյակ չի հիշատակվում «իրավական նիհիլիզմ» հասկացությունը: Որպես այդ երևույթի հաղթահարման դրսևորում՝ Արա Ղազարյանը նշում է, որ Հայաստանում այլև ոչ ոք չի կնքում տան վաճառքի պայմանագիր՝ առանց իրավաբանի մասնակցության։

Մարդու իրավունքների հարցերով փորձագետը վստահ է, որ ատելության խոսքի, թշնամանք հրահրելու գործերով դատաքննությունն ի վիճակի է նույնականացնել այդ հանցագործությունները, և ազգային ու միջազգային պրակտիկան վերջին տարիներին վկայում է, որ այդ ուղղությամբ հնարավոր է կատարել լուրջ քայլեր: Ավելի բարդ են այն դեպքերը, երբ լրագրողները կամ օգտատերերը կիրառում են «բուլինգի», «թրոլինգի» և այլ նմանատիպ հնարքներ: Այստեղ կոշտ միջոցները կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ բերել:

Ըստ Արա Ղազարյանի՝ ատելության բուրգը կազմված է մի քանի աստիճանից: Առաջին աստիճանում են կենցաղային նախապաշարումները, երբ, ենթադրենք, բակում խաղալուց մեծամասնությունը պիտակավորում է իրենից ինչ-որ բանով տարբերվող երեխային: Արդեն այս փուլից սկսած անհրաժեշտ է հասարակության, դպրոցի, ծնողների միջամտությունը, որպեսզի այդ կենցաղային միջադեպերից անցում չկատարվի խտրականության ավելի լուրջ դրսևորումների:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան