ՀՀ-ի ու Կոսովոյի ՇՄ նախարարները զրուցել են վտանգավոր նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման մասին

Լուրեր

07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
Բոլորը

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է Կոսովոյի շրջակա միջավայրի, տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախարար Լիբուրն Ալիուին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է շրջակա միջավայրի խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը, խոսել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումներից:

Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են մասնավորապես կլիմայական օրակարգի, պահպանվող տարածքների, անտառների, Սևանա լճի, պահպանության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներներից։ Անդրադարձ է կատարվել վտանգավոր նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման և կենսաբազմազանության պահպանության հարցերին։

Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորվում է միջազգային գործընկերներ հետ սերտ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։