ԱՄՆ-ն Իսրայելին նախաձեռնություն է ներկայացրել, որի շրջանակում երկու երկրների զինվորականները կարող են միասին ծրագիր մշակել Իրանի գործողություններին պատասխանելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկյան և իսրայելական իշխանություններում իր անանուն աղբյուրներին։ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթ առաջ Իսրայելին ծանոթացրել է Իրանի նկատմամբ համատեղ ռազմական պլանավորում իրականացնելու գաղափարը»,- Axios-ին ասել են …

