ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Մասնակիցներին …

