Դուք էիք հարձակվել պատգամավորի վրա, ձեր կուսակից ընկերն էլ՝ լրագրողի վրա․ Բադալյանը՝ Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանի ելույթին։

Նշենք, որ Վարդանյանն իր ելույթում ընդգծել էր․ «Գործող իշխանությունների կողմից թշնամիներ են հռչակվել ոչ միայն ազգային կառույցները, սփյուռքի մեր հայրենակիցները, այլև անկախ ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչները հետապնդվում են պարբերաբար․․․

Երեկ մենք ականատես ենք եղել իր մասնագիտական պարտքը կատարող լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական գործունեության խոչընդոտմանը՝ իշխող ուժի աջակցի կողմից նրա վրա կազմակերպած հարձակման տեսքով։ Փաստերը վկայում են, որ հատկապես կին գործիչների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ատելության խոսքով, կյանքի և առողջության նկատմամբ սպառնալիքներով ուղեկցվող արշավները կազմակերպվում և ուղորդվում են իշխանության տարբեր աստիճաններում գտնվող ներկայացուցիչների կողմից»։

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի այս դիտարկումներին՝ իշխանական պատգամավորը հակադարձեց․ «Հենց դուք էիք հարձակվել պատգամավոր Սոնա Ղազարյանի վրա։ Եվ ոչ միայն նրա վրա, էլի շատ բաներ եմ հիշում․․․ Նաև հիշեցնեմ, որ հենց ձեր կուսակից ընկերն էր հարձակվել «Ազատություն» ռադիոկայանի վրա, ջարդուփշուր էր արել։ Այսպիսի սրտառուչ ելույթներից առաջ դա հիշեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։