Արցախի իրավիճակի վրա ազդեցություն ունեցող 3 հիմնական գործոններ կան․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանը տոտալ շրջափակման միջոցով փորձում է հասնել արցախցիների հյուծմանը՝ ակնկալելով, որ Արցախը կամ զենքերը վայր կդնի կամ այնպիսի ծանր վիճակում կհայտնվի, որ հարվածի դեպքում դիմադրելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հիշեցնելով, որ արդեն 9 ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է, իսկ այնտեղ ապրող արցախցիները դժոխային կյանք են ապրում։

Պատգամավորի խոսքով՝ Արցախի պետական կառավարման համակարգը դժվարությամբ մոբիլիզացնում է իր վերջին հնարավորությունները՝ ոտքի վրա մնալու և տեղում ամենօրյա ռեժիմով ծանրացող խնդիրները մեղմելու համար։

«Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Արցախի նոր նախագահ Սամվել Շահրամանյանը կարողացել է այս ծանր պայմաններում ներքին կայունությունը ամրապնդել ու ներսում համերաշխության մթնոլորտ ապահովել։ Եվ ամենակարևորն է ծանրագույն պահին քաղաքական ծանր որոշումներ կայացնելը։ Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ բոլոր առանցքային որոշումների հիմքում հասարակական, քաղաքական կոնսենսուսի ապահովումն է»,- նշեց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ Արցախի վրա ազդեցություն ունեցող երեք հիմնական գործոններ կան, որոնց բացակայությունը պարզապես աղետի է բերելու՝ բուն Արցախի դիմադրություն, Հայաստանի գործուն սատարում և միջազգային հիմնական դերակատարների ակտիվ ազդեցություն։

«Արցախում ձևավորված իշխանությունն իր առաջնահերթություններով և օրակարգով ֆիքսել է, որ առաջ է ընթանալու ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման ճանապարհով։ Պայքարի այս հանգրվանում է ստացել քաղաքական լուրջ աջակցություն և իր քաղաքական կուրսը կառուցել այս հիմքով։

Միջազգային հանրությունը գործում է հատվածական՝ հիմքում ունենալով տարածաշրջանում ազդեցության կատաղի պայքարը, շատ ժամանակ շարժվելով այն իրողություններով, որոնք օբյեկտիվորեն ձևավորվել են, իսկ հետևանքն այն է, որ Ադրբեջանը հրապարակային հայտարարում է, թե Հայաստանի ու Արցախի հետ հարաբերություններում իր համար գերիշխողը ուժերի դիրքերից հանդես գալն է»,- եզրափակեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։