1300 ուսուցիչ՝ գործազրկության վտանգի տակ․ Ժաննա Անդրեասյանը հորդորում է հարգանքից չխոսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Չնայած Հայաստանում մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների պակասին՝ հարյուրավոր ուսուցիչներ սեպտեմբերից չեն աշխատում դպրոցում։ Տարիներ առաջ ընդունված օրենքը, որն արգելում է միջին մասնագիտական կրթություն ունեցողներին շարունակել մանկավարժական գործունեությունը, արդեն ուժի մեջ է։

Հայաստանի դպրոցներում միջին մասնագիտական կրթություն ունեցող 1300 ուսուցիչ կա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնեց, որ նրանցից 700-ը դիմել են կամավոր ատեստավորման։ Բավարար արդյունք արձանագրելու դեպքում այդ ուսուցիչները հնարավորություն կունենան շարունակել դպրոցում աշխատանքը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  եթե կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած ուսուցիչները հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, ապա կշարունակեն աշխատել։ Նախարարը համարում է, որ սա ևս մանկավարժական աշխատանքը շարունակելու շանս է։

Հայաստանի դպրոցներում ուսուցիչների մեծ պակաս կա, միայն վերջին տասը տարում հանրապետությունում ուսուցիչների թիվը նվազել է 2,500-ով։ Այս ֆոնին տարիներ առաջ ընդունված օրենքի կիրառումը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խնդրահարույց է համարում։ Ըստ նրա՝ ավելի քան 12 տարի առաջ, երբ օրենքն ընդունվում էր, այլ իրավիճակ էր, հիմա այն կիրառելն անթույլատրելի ճոխություն է։

Մինչ կրթության փորձագետն ահազանգում է, որ հեռավար դասընթացներն արդյունավետ չեն և դրանից կրթության որակը, մեղմ ասած, տուժում է, նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է, թե մանկավարժների թափուր տեղերը համալրելու հարցում խնդիր չի լինի, անհրաժեշտության դեպքում դասընթացները կանցկացվեն հեռավար։

Կրթության փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախարարությունը չփորձեց հասկանալ, թե ինչու այդ 1,300 ուսուցիչները բարձրագույն կրթություն այդպես էլ չստացան։ Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ՝ նրանցից որոշներին խանգարել են սոցիալական խնդիրները, մի մասը ստիպված է եղել ընտրել՝ ինքը կրթություն ստանա, թե՞ իր երեխան։ Կան նաև ուսուցիչներ, որոնք տարիքից ելնելով՝ նպատակահարմար չեն համարել բարձրագույն կրթություն ստանալ։

Բարձրագույն կրթություն չունեցողներին դասավանդելու հնարավորություն ընձեռելու առաջարկով նախարարությանն օգոստոսի կեսերին դիմել էր «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն»՝ առաջարկելով դասավանդելու հնարավորություն տալ` դրա համար նախապայման չսահմանելով մասնակցությունը կամավոր ատեստավորմանը: Կոմիտեից նաև դժգոհել են՝ եթե ԿԳՄՍՆ-ն բակալավրի 4-րդ կուրսում սովորող, դեռևս մանկավարժի որակավորում չունեցող ուսանողին գյուղական դպրոցում դասավանդելու հնարավորություն է տալիս, ապա տեղին կլինի, որ հարգի միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների տարիների փորձը և նրանց ևս գործունեությունը շարունակելու հնարավորություն տա:

Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն՝ նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Հարությունյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: