«Սուտ տեղեկություն են տարածում, իբր, վտանգավոր է Ջերմուկը, մի գնացեք, բայց Ջերմուկը շատ հանգիստ է, շատ խաղաղ է, ոչ մի խնդիր չկա։ Խնդիրը դա է, որ հանգստացողներ չունենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Ջերմուկում հյուրատան սեփականատեր Վահրամ Պողոսյանը՝ դժգոհելով անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակից։ Հրետակոծության պատճառով Ջերմուկի հյուրանոցային տնտեսությունները լուրջ վնասներ …

