Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվներ և շարժական արևային կայաններ են տեղադրվել

Լուրեր

15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Բոլորը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր` տեղում ծանոթանալու մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հիշեցնենք, որ նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, ծանոթացել արջերի հարձակումների արդյունքում բնակիչների կրած վնասներին և խոստացել հիմնավոր լուծումներին զուգահեռ, կարճ ժամանակում խնդրին միջնաժամկետ լուծում տալ:

«Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավեկ հաճախ հսրձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել խնդրի լուծման շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա:
Ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: Վերջիններս իրենց խոսքում կարևորել են կառավարություն-միջազգային կազմակերպություններ սերտ կապը և այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք իրենց մեջ կհամադրեն բնապահպանական և սոցիալական շահերը։

Հանդիպման ընթացքում եռակողմ հուշագիր ստորագրվեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Եղեգ» համայնքային սոցիալկան-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև, որով սկիզբ կդրվի համայնքի «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 2 բնակավայրերում` Շատինում և Հերմոնում:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Արփի Սոլար» ՍՊԸ-ի մջև կնքված մեկ այլ հուշագրով էլ համայնքին փոխանցվեցին 40 կիլովատանոց արևային կայան, որի շահագործումից գոյացած խնայողությունները կօգտագործվեն արջերի կողմից քաղաքացիներին հասցված գույքային վնասի հատուցմանը, 5 հատ 2 կիլովատանոց շարժական արևային կայաններ, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում, ինչպես նաև, 6 հատ էլեկտրական հովիվներ (3-ը` հագեցված արևային համակարգերով), որոնք կօգնեն համայնքի բնակիչներին պաշտպանել մեղվափեթակները և այգիները արջերի հարձակումից:

Աշխատանքային այցի երկրորդ հատվածում նախարարը, մարզպետի, Անտառային կեմիտեի նախագահի, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի և ներկա գործընկերների հետ այցելել է տնային տնտեսություններ, որոնց տրամադրվել են էլեկտրական հովիվները։

Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել և տեղեկացրել, որ պաշտպանիչ միջոցների տեղադրումից հետո արդեն տևական ժամանակ է արջերը չեն մոտենում իրենց տնտեսություններին։ Նախարարը տեղեկացրել է, որ սրանով խնդրի լուծումը չի համարվում վերջնական տրված․ աշխատանքները շարունակվում են»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։