Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

«Խաղաղությունը պետք է գա անհետ կորածների ընտանիքների կյանք և սրտեր»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անհետ կորած անձանց հարցերով Բաքվի երկխոսության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ խաղաղության բանակցություններն ու համաձայնագրերը կարող են վերջ դնել ռազմական գործողություններին, սակայն կայուն խաղաղության համար անհրաժեշտ է հաշտեցում։

«Հարավային Կովկասը բախվել է հակամարտության, հարկադիր տեղահանության և խորը հումանիտար տառապանքների։ 1980-ականների վերջից, հատկապես՝ 1990-ականների սկզբից, Ադրբեջանը բախվել է արտաքսման, հարկադիր տեղահանության և անհետ կորած անձանց ողբերգությանը։ 1990-ականների սկզբից անհետ կորած շուրջ 4 հազար Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը մինչ օրս շարունակում է մնալ լուրջ հումանիտար խնդիր։ Այսօր նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության շնորհիվ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված նախնական խաղաղության համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է։ Դա վկայում է այն մասին, որ այս հարցը ճանաչվել է որպես ավելի լայն խաղաղության գործընթացի բաղկացուցիչ մաս։

«Այս չսպիացած վերքի ճանաչումը որպես խաղաղության հաստատման և հաշտեցման գործընթացի անբաժանելի մաս, անկասկած, կբարձրացնի մարդկանց միջև փոխադարձ վստահությունը և կստեղծի կայուն խաղաղության ամուր սոցիալական հիմք»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի