Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Արմավիրի մարզում հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջների խախտումներ, որոնք, ըստ տեսչական մարմնի, անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Խախտումները վերացնելու նպատակով 4 գազաբենզալցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ օբյեկտները՝ կապարակնքվել։

Տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 2/6 հասցեում «Պրեստիժ պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս. Աբրահամյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում՝ «Լ. Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Նշված լցակայաններում տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազաբենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են»։