«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում պատասխանել է հարցին՝ արդյոք երբևէ մտածել է հրաժարականի մասին։

«Այդ հույսով էլ մնացեք, ես նոր եմ սկսել։ Եթե կան մարդիկ, որ հույս ունեն, թող հույսները կտրեն։ Ես ո՛չ լեգեոներ մարզիչ եմ, ո՛չ էլ այստեղ եմ եկել փող աշխատելու։ Հավաքականի մարզաշապիկն ու համազգեստը հագել եմ 15 տարեկանից. դա պատասխանատվություն է և իմ կյանքն է։ Ես այստեղ գործ ունեմ անելու, իսկ իմ գործը նոր է սկսվում: Ես ճիշտ ուղու վրա եմ իմ թիմի հետ: Շատ լուրջ սերնդափոխություն ենք արել, իմ ճանապարհը նոր է սկսվում: Եթե նայեք իմ կարիերային, որ թիմը ես վերցրել եմ, հասցրել եմ մի մակարդակի, հետո ես հանգիստ դուրս եմ եկել: Հիմա մինչև հավաքականին չհասցնեմ նրան, ինչ ես ուզում եմ, ես չեմ հեռանա: Համոզված եմ, որ լինելու է»,- նշել է մազրիչը։

Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երրորդ տեղում է և կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու շանսերը: Խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, իսկ Լատվիան` 1:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրել է 13 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 8 պարտություն ու գրանցել 3 ոչ-ոքի:

Դավիթ Եղիազարյան