«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

«Ռոսատոմը» և հայկական ատոմակայանի ներկայացուցիչները հաստատել են Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երևանում տեղի է ունեցել Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցի վերաբերյալ։ Նիստի մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև 2024-2026 թվականներին ռուս և հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Նշվել է, որ ուսումնասիրվել է մի շարք շենքերի և կառույցների վիճակը՝ ընդհանուր 15 890 քառակուսի մետր մակերեսով, մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստի արդյունքներով կողմերը համաձայնեցրել են 2027-2030 թվականների միջոցառումների իրականացման ծրագիրը։

«Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի խոսքով՝ 2027 թվականին նախատեսվում է ՀԱԷԿ-ի առանցքային համակարգերի կատարելագործման աշխատանքների համալիր՝ կայանի հետագա արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով՝ մինչև 2036 թվականը։

Ավելի վաղ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի