Լիխաչովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից և ռուսական առաջարկներից

Լուրեր

29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 18:00
ՌԴ Ամուրի մարզում Տու-95 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհեր կան
29.09.2026 | 17:53
Լիխաչովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից և ռուսական առաջարկներից
29.09.2026 | 17:45
45-ամյա Ֆերնանդո Ալոնսոն նոր պայմանագիր է կնքել «Ասթոն Մարտինի» հետ
29.09.2026 | 17:36
ՌԴ-ն արգելել է Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ դուրս բերել
29.09.2026 | 17:23
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող մի շարք ընկերություններում
29.09.2026 | 17:10
Բրազիլիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Ավստրալիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 17:00
«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի վերաբերյալ հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացվեն
29.09.2026 | 16:48
Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
29.09.2026 | 16:39
Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ
29.09.2026 | 16:30
Փաշինյանն ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները
29.09.2026 | 16:19
«Կալանավորումից 27 օր անց որոշումը չի տրամադրվել»․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ
29.09.2026 | 16:07
Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին
29.09.2026 | 15:55
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել
Բոլորը

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Երևան կատարած այցի արդյունքներով ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մասին։

«Մենք իսկապես շատ խորը թեմատիկայով, լայնածավալ քննարկումներ ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ այսօր վարչապետի շուրթերից հնչեց, որ Հայաստանի ատոմային էներգետիկան առաջիկա տարիներին զարգանալու է»,- ասել է  Լիխաչովը։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմ»-ի մասնագետներն աշխատում են հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ փուլի ուղղությամբ, որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև 2031 թվականը և 2031-2036 թվականները։

«2031 թվականի հետ կապված աշխատանքների մեծ մասն իրականացվել է, նախօրեին աշխատանքային խմբի շրջանակում մենք արձանագրեցինք արտադրական առաջադրանքի 100 տոկոսով կատարումը։ Հետագայում աշխատանքը կշարունակվի՝ 2036 թվականի նպատակին համապատասխան, և թե՛ ես, թե՛ մեր մասնագետները կասկած չունենք, որ կայանի շահագործման հնարավորությունը կերկարաձգվի մինչև 2036 թվականը»,- հայտարարել է Լիխաչովը։

Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ու ատոմային ոլորտի հայ մասնագետներն ուսումնասիրում են կայանի շահագործման ժամկետը հետագայում մինչև 2046 թվականը երկարաձգելու հարցը։

«Եվ այստեղ երկու հանգամանք կա։ Առաջինը՝ տեսականորեն նման հնարավորություն կա, և մենք պատրաստ ենք կազմակերպել այդ աշխատանքը, եթե նման որոշում ընդունվի։ Սակայն, տեխնիկական հնարավորությունից բացի, պետք է խոսել նաև տնտեսական նպատակահարմարության մասին։ Որն է այստեղ նրբությունը։ Այն, որ կպահանջվեն բավական լուրջ ներդրումներ (մենք դրանք գնահատում ենք հարյուրավոր միլիոն դոլարի չափով), որոնք կապված են անվտանգության համակարգերի, ավտոմատացման համակարգերի արդիականացման, բոլոր բնութագրերի ապահովման նպատակով ռեակտորի կորպուսի կրկնակի թրծման, ինչպես նաև օգտագործված միջուկային վառելիքի պահեստավորման հզորությունների ընդլայնման և վերանորոգման հետ։ Ե՛վ ավազանները, և՛ համապատասխան հզորությունները նախատեսված են ավելի կարճ ժամկետի համար, ուստի կպահանջվեն զգալի կապիտալ ներդրումներ, որոնք, իրենց հերթին, կբարձրացնեն էլեկտրաէներգիայի արժեքը 2036-2046 թվականների ընթացքում։ Եվ հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի գինը նույնիսկ կրկնապատկվի, եթե մինչև 2046 թվականը շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ամբողջ ծավալն իրականացվի»,- ասել է Լիխաչովը։

Միաժամանակ, նա նշել է՝«այստեղ սահուն անցնում ենք հաջորդ թեմային՝ այլընտրանքին․ այնուամենայնիվ, սահմանափակել կայանի շահագործումը մինչև 2036 թվականը, սակայն հնարավորինս արագ որոշում ընդունել նոր էներգաբլոկի կառուցմանն անցնելու վերաբերյալ»։

«Եվ այստեղ, թերևս, առաջին անգամ հնչեցին մեզ համար Նիկոլ Վովաևիչի շատ կարևոր խոսքերը, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կընդունի նոր կայանի տեխնիկական բնութագրերի և այն գործընկերների վերաբերյալ, որոնք կկառուցեն նոր կայանը։ Լավ նորությունն այն է, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանում ատոմային էներգետիկան լինելու է դեռևս շատ տասնամյակներ»,- հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի