«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով եզրակացություն տված փորձագետի գործը դատարանում է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Պրիվետ Ռոբ» արտահայտության համար 2001 թվականին առագաստ սրճարանում մահվան ելքով միջադեպի գործով եզրակացություն տված փորձագետ Շավարշ Գևորգյանի գործը դատարանում է։ Վերջինս մեղադրվում է 22 տարի առաջ գործի շրջանակներում կեղծ եզրակացություն տալու մեջ։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Շավարշ Գևորգյանը, 2001թվականի մարտի 5-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործական կենտրոնի Երևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի պաշտոնը, ունենալով գիտականորեն հիմնավորված եզրակացություն տալու աշխատանքային գործառույթներ կատարելու պարտականություն և հանդիսանալով քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննություն իրականացնող դատաբժիշկ-փորձագետ՝ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ տվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող դիակի դատաբշժկական փորձաքննության ակնհայտ կեղծ
եզրակացություն: Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոս Պողոսյանի միջև «Պրիվետ Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի է ունեցած միջադեպ, որի հետևանքով Պողոսյանը կյանքից զրկվել է։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, հետագահում դատարանի վճռով նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանությունը։

Դատարանը հաստատված է համարել, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դեպքի վերաբերյալ, սակայն, 2020 թվականին նոր հանգամանքներ է ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնը։
Դատախազության փոխանցմամբ՝ Նյուտոնի հայտարարություններն առերևույթ վկայել են Պողոս Պողոսյանին ոչ թե կյանքից անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու մասին։ Գործով նշանակվել է նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն, ըստ դատախազության, էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:
Գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002 թվականի փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Բողոքը բավարարվել է, և այժմ Աղամալ Հարությունյանի գործը քննվում է դատարանում։

Այս գործի քննությունը չավարտված, փաստորեն, դատարան է ուղարկվել նաև փորձագետ Շավարշ Գևորգյանի գործը։
Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Վահագն Ջիվանյանն ասաց, որ իր պաշտպանյալին վերագրվող արարքի վաղեմության ժամկետն արդեն վաղուց անցած է, սակայն Գևորգյանն առարկել է, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, ինչի հետևանքով էլ այս գործը հասել է դատարան։ Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ փորձագետ Գևորգյանն արդարացվելու է։

Նշենք, որ եթե հանցագործության վաղեմության ժամկետներն անցել են, սակայն մեղադրյալն առարկում է այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:

Արաքս Մամուլյան