ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է: Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: Ցուցադրության համար …

