Երևանի քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով Բարձրագույն դատական խորհրդին պարտավորեցնել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեաիրավական մասնագիտացման բաժնի ցուցակ կազմելուց և/կամ հաստատելուց ձեռնպահ մնալ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս Դատական տեղեկատվական համակարգից։ Հուլիսի 10-ին հայցադիմումը մակագրվել է դատավոր Միքայել Մելքումյանին։ Այս հայցադիմումը, ըստ էության, շարունակությունն …

