Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե, իբր, շրջափակման և մարդասիրական իրավիճակի լարվածության վերաբերյալ ՀՀ հայտարարությունները «կեղծ …

