Պատրաստ ենք համագործակցության, եթե կիսեն ամբողջական իշխանափոխության մեր օրակարգը. Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

«Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ ուղիղ բանակցություններ չկան։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ դաշինքը պատրաստ է քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, եթե այդ ուժը համաձայն լինի ամբողջական իշխանափոխության ծրագրի հարցում։

«Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որով կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել, այդ սկզբունքները երեքն են` պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է բնականաբար ՔՊ –ի հետ համագործակցությունը հնարավոր չհամարի և ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսի»,- նշեց Թևանյանը։

Նա վստահեցրեց, որ իր համար քաղաքապետ դառնալն առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։
Անդրադառնալով Հայկ Մարությանին՝ Թևանյանը նշեց․ «Մեր դաշինքը պատրաստ է օգնել նրան, որպեսզի համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ վերահսկողական լծակի չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։