Իրանում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի իշխանությունները քրդուհի Մահսա Ամինիի մահվան առաջին տարելիցին ձերբակալել են ավելի քան 260 մարդու։ Այս մասին հայտնել է Shargh թերթը՝ վկայակոչելով տեղի անվտանգության մարմիններին։

Ձերբակալությունները կատարվել են սեպտեմբերի 16-ին՝ 24 ժամվա ընթացքում։ Անվտանգության մարմինները դրանք հիմնավորել են հասարակական անվտանգության կանոնների խախտումներով, բողոքի ցույցեր հրահրելու կամ զենք պահելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մահսա Ամինիի մահվան տարելիցին ընդառաջ Իրանի իշխանություններն անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու հետագա բողոքի ցույցերը։ Իրանի արևմուտքում գտնվող Սեքքեզ քաղաքում երիտասարդ աղջկա ընտանիքի տան մոտ մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել, հայտնում են իրավապաշտպանները։

Մահսայի հայրը՝ Ամջադ Ամինին սեպտեմբերի 16-ի երեկոյան սգո միջոցառում է հայտարարել դստեր հիշատակին։ Երկրից դուրս գործող իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդուն կանչել են ոստիկանական բաժանմունք և նախազգուշացրել, բայց հետո ազատ են արձակել։

Սեպտեմբերի 15-ին Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունն այս գործողություններն անվանել է «անօրինական և ոչ դիվանագիտական»:

Ամինին մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։

Ցուցարարները Մահսայի մահվան մեջ մեղադրել են Իրանի կառավարությանը։ Իրանուհիները սոցցանցերում զանգվածաբար սկսել են տեսանյութեր հրապարակել, որոնցում կտրում էին իրենց մազերն ու այրում հիջաբը։