Սեպտեմբերի 15-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 129 դեպք

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, ընտրական իրավունքի խախտման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, խոշտանգման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, մշակումն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: