Հյուսիսային Կորեայի զինված ուժերը մարտի 27-ի առավոտյան կարճ հեռահարության առնվազն երկու բալիստիկ հրթիռ են արձակել, հայտնում է Հարավային Կորեայի բանակի շտաբի պետերի միացյալ շտաբը։ Հրթիռներն արձակվել են դեպի Ճապոնական ծով, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է հրթիռների արձակման մասին տեղեկությունը և նշել, որ դրանք թռել են մոտ 350 կմ՝ ընկնելով ջուրը։ …