Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ …

