Փետրվարի լույս 22-ի ամբողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վարդենիկում էներգամատակարումը վերականգնվել …