Ալիևի ռեժիմը շարունակում է Ադրբեջանում թիրախավորել հակապատերազմական ակտիվիստներին

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակում են թիրախավորել երկրում հակապատերազմական ակտիվիստներին։ Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի և Արցախի նկատմամբ Բաքվի սադրիչ քաղաքականության ու ռազմական ագրեսիայի դեմ, հայտնվում են իշխանությունների ու պետական քարոզչական մեքենայի թիրախում։ Ադրբեջանցի լրագրող Նուրհան Լիբրեն (Գահրամանլի), մասնավորապես, լրատվամիջոցներին պատմել է, որ սեպտեմբերի 13-ին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն։ Նա պատմել է, որ այնտեղ իրեն սպառնացել են սոցիալական ցանցերում իր գրառումների պատճառով։

«Նրանք ինձ ասացին՝ չշարունակել գրառումներ հրապարակել պատերազմի դեմ։ Ես զրուցել եմ ծառայության երկու աշխատակցի հետ։ Մեկը մեղմ էր խոսում, մյուսը՝ ագրեսիվ։ Այնտեղ էի մոտ երկու ժամ։ Պահանջն այն էր, որ պատերազմի դեմ բան չգրեմ։ Նրանք ասացին, որ մենք պատերազմական իրավիճակում չենք, և ես իմ գրառումներով ծառայություն եմ մատուցում Հայաստանի հատուկ ծառայություններին»,- պատմել է բլոգերը։

Նա նշել է, որ դիմելու է դատարան՝ կապված Պետանվտանգության ծառայություն կանչերի և այնտեղ ստացած սպառնալիքների պատճառով։

Նուրհան Լիբրեն ասել է, որ նախկինում էլ իրեն սպառնացել և բռնության են ենթարկել Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինության աշխատակիցները։

«2020 թվականի հոկտեմբերին մի մարդ, որը ներկայացել էր որպես բաժնի պետ, կես ժամ պահել է ինձ ծնկի իջած վիճակում և բռնություն գործադրել։ Նա ինձ մեղադրել է Հայաստանի հետախուզական ծառայությունների, ինչպես նաև Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության համար աշխատելու մեջ (կրկնակի լրտեսություն)։ Նրա պնդմամբ՝  ռազմաճակատից տեսագրություն եմ փոխանցել Հայաստան»,- ասել է նա։

Ըստ բլոգերի՝ գերատեսչությունում իրեն ստիպել են ներողություն խնդրելու տեսագրություն նկարահանել, ինչպես նաև պահանջել են՝ չհրապարակել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել։

Ադրբեջանի իշխանություններին բարկացրել են նաև ֆեմինիստուհիները (Feminist Peace Collective), որոնք օգոստոսի սկզբին հայտարարություն էին տարածել Արցախում շարունակվող շրջափակման վերաբերյալ։ Նրանք երկրի կառավարությանը մեղադրել էին «ինքնության քաղաքականությունը գործիքավորելու» մեջ՝ ադրբեջանցիներին և հայերին պառակտելու համար ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դրել նույն համատեքստում, ինչ ներքին բռնաճնշումները։ Այս հայտարարությունից հետո ադրբեջանական պետական քարոզչական մեքենան սկսել էր նրանց ու հակապատերազմական ակտիվիստների սևացման նոր արշավ։ Քարոզչամիջոցները, անգամ պաշտոնյաները կոչ էին անում պատժել «դավաճաններին»:

Պատգամավոր Այդին Միրզազադեն, օրինակ, ասել է, որ պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստները «կապ չունեն Ադրբեջանի ժողովրդի հետ», այլ «արտաքին ֆինանսական ռեսուրսներով Ադրբեջանում օտար շրջանակների շահերի խամաճիկներն են»։  Պետության կողմից ֆինանսավորվող Ղարաբաղի վետերանների հասարակական միությունն էլ կոչ էր արել «անհապաղ հետաքննել և հարցաքննել Ադրբեջանում ապրող նման մարդկանց» և ստիպել նրանց՝ «ներողություն խնդրել»։

Էմմա Չոբանյան