«Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու մասին հարց չի քննարկել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու մասին քննարկում չի ունեցել․ ««Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ չի ունեցել, ոչ մի կոալիցիայի քննարկում չի ունեցել։ Պաշտոնապես ընտրությունների արդյունքները դեռ հայտարարված էլ չեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։

Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը շնորհակալություն էր հայտնել ընտրողներից, ընդգծել, որ կուսակցությունն իր տեսակետը կներկայացնի ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝

1. ՔՊ – 75․463 (32.57%)
2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)
3. Մայր Հայաստան – 35․739 (15.43%)
4. Հանրապետություն – 26․236 (11.32%)
5. Հանրային ձայն – 22․431 (9.68%)։

Ըստ նախնական արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» – 24 «Ազգային առաջընթաց» – 14 «Մայր Հայաստան» – 12 «Հանրապետություն» – 8 «Հանրային ձայն» – 7։

Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, ուստի օրենքի ուժով քաղաքապետ չի ընտրվել։ Ավագանին իր կազմից պիտի ընտրի քաղաքապետ, բայց որևէ ուժ ի զորու չէ միաձայն քաղաքապետ ընտրել, դրա համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։

Արփի Հակոբյան