Մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել։ Թուրքիայի նախագահին ուղեկցում են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը,ՊՆ ղելավար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը, Հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և այլ պաշտոնատար անձինք։ Էրդողանը կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին և Նախիջևանի արդիականացված …

