Պիտի ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք այս անձանց իրավունքներն ու ապրելու հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված մարդկանց անձնական իրավունքները՝ մասնավորապես կյանքի իրավունքն առավելապես բարձր պաշտպանության է ենթակա, բայց մյուս իրավունքներն էլ պետք է երաշխավորված լինեն։ Այս մասին Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյան Մանասյանը՝ վստահեցնելով, որ մի քանի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

«Մենք այստեղ ենք բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը  ոչ միայն դիտարկելու, այլ նաև պաշտպանության  գործընթացը փաստացի ստանձնելու նպատակով»,,- ասաց  ՀՀ ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ հենց այդ կայանում են Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները գրանցվում, կարիքների առաջնային գնահատում կատարվում։

Մանասյանը տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը ոչ միայն դիտարկում են, այլ նաև պաշտպանության գործընթացը փաստացի ստանձնեն։

«Մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրների մասին արձանագրում ենք և իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ կապի մեջ ենք։

ԶԼՄ-ներին խնդրում ենք երեխաների նկարներ, տեսանյութեր հրապարակելիս երեխաների դեմքերը ցույց չտալ, որովհետև սա շատ կարևոր իրավունքի հարց է։

Բռնի տեղահանված անձանց հոգեբանական աջակցության խնդրի մասին ենք բարձրաձայնել։ Կան հոգեբաններ, որոնք արդեն աշխատում են այդ անձանց հետ։

Ինչ վերաբերում է երեխաների կրթության իրավունքին, նախ պետք է բնակության վայրի հարցը լուծել»,- նշեց Մանասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։