Ռուսաստանը մերժել է ՄԱԿ-ի հումանիտար հատուկ առաքելության խնդրանքը՝ մուտքի իրավունք տալ Դնեպր գետի ձախ ափի հեղեղված տարածքներ, որոնք վերահսկվում են ռուսական բանակի կողմից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի համակարգող Դենիզ Բրաունի հայտարարության մեջ: «Մենք չենք կարող հրաժարվել կարիքավոր մարդկանց օգնելուց: ՄԱԿ-ը կշարունակի անել ամեն ինչ՝ աջակցելու բոլոր մարդկանց, ներառյալ վերջին ամբարտակի փլուզումից տուժածներին, …

