Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կբացվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հարցն ընդգրկված էր չզեկուցվողների շարքում։ Նախագծում նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականի բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որն ապահովվել է: Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է նաև Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով: Կառավարության հիմնավորման մեջ …

