Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է …