Ռուսական նավթի գնի վերին շեմը, որն Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, կարծես թե մեծ ծավալով խախտվում է։ Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով միջազգային փորձագետների խմբի հետաքննությանը, որը պատվիրվել է Կիևի Էկոնոմիկայի դպրոցի կողմից։ Հետաքննության նյութերի համաձայն՝ ռուսական Պրիմորսկի երկրամասի Կոզմինո նավահանգստում այս տարվա առաջին երեք ամիսներին արտահանման ուղարկված նավթի …