Ապրիլի 4-ին, ժամը 04:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող կիսակառույց ավտոտնակում այրվում է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել …