Արցախում քննարկում են բնակչությանը Գորիս տեղափոխելու հարցը

Լուրեր

15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
Բոլորը

Արցախում քննարկում են մարդկանց Գորիս տեղափոխելու հարցը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Հիմա առաջնային խնդիրը բոլորի անվտանգությունն ապահովելն է՝ թե՛ գնալու առաջնահերթ ցանկություն հայտնողների, թե՛ չհայտնողների։ Դա պիտի համակարգված արվի, այսինքն՝ հնարավոր չէ, որ մի խումբը գնա, մյուս խումբը մնա, այդպես չի կարող լինել։ Դա պետք է ընդհանուր որոշմամբ և համակարգված լինի, չի կարող այնպես լինել, որ քաոսային, տեղային որոշումներ կայացվեն։ Երեկվանից հենց այդ գործընթացն է տեղի ունենում, քննարկվում է՝ ինչպես համակարգել թե՛ գնացողների, թե՛ մնացողների անվտանգությունը։ Այլ կերպ դա ուղղակի քաոսի կվերածվի»,- մանրամասնեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, մարդիկ փողոցներում են գիշերում։

«Մարդիկ փողոցներում են, որովհետև այլևս տեղ չկա՝ ո՛չ դպրոցներում, ո՛չ հյուրանոցներում․ ազատ շենք չկա։ Դպրոցներում մարդիկ գետնին են պառկում, բնակիչները, անհատները, խանութների սեփականատերերը տաք վերմակ, հագուստ, ներքնակ, սնունդ տանում են, պետությունն ինչքան հնարավորություն ունի՝ օգնում է, ճաշարաններ են բացել, տեղում սնունդ է տրվում, բայց դա, միևնույն է, որևէ կերպ չի թեթևացնում իրավիճակը, ծայրահեղ ծանր քաոսային իրավիճակ է, որը դեռևս կառավարելի է»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ երեկ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների կողմից Արցախ է հասցվել 215 տոննա հումանիտար բեռ։ Մետաքսե Հակոբյանն ասաց՝ այդ օգնությունը բաժանվում է ոչ թե մարդկանց, այլ ճաշարաններին։

Արփի Հակոբյան