Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ժեշով քաղաքում լեգեոներների հիվանդության բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները, որոնք փորձում են պարզել վարակի աղբյուրը, փոխանցում է VOA-ն։ Հինգերորդ զոհը 79-ամյա մի կին է, որը հիվանդանոց էր ընդունվել օրեր առաջ։ «Նա հիվանդ էր բազմաթիվ երկարատև հիվանդություններով, այդ թվում՝ քաղցկեղով, և գտնվում էր անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ …

