Ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել Մաշտոցի պուրակում վրան տեղադրող շարժման անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ոստիկանության կարմիրբերետավորները քիչ առաջ բերման են ենթարկել Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու շարժում սկսած նախաձեռնության անդամներին։ Այսօր բերման է ենթարկվել ութ հոգի։

Factor.am-ը սեպտեմբերի 21-ին էլ էր արձանագրել, որ նույն վայրում ոստիկանությունը թույլ չէր տվել նրանց վրան տեղադրել։ Այդ օրը բերման էին ենթարկվել հանրային գործիչներ Սուրեն Սահակյանն ու Միքայել Նահապետյանը։

Շարժման մասնակիցներն են Արժանապատվության շարժման անդամներին։ Նրանք ցանկանում են պուրակում վրան տեղադրելուց հետո քննարկել ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրները լուծելու սցենարները, այդ թվում՝ իշխանափոխության միջոցով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր շարժման համակարգողներից Սուրեն Սահակյանը։

Factor.am-ին շարժման մասնակիցներից հայտնեցին, որ այսօր բերման են ենթարկել նախաձեռնության անդամներ Արամ Թարվերդյանին, Միքայել Նահապետյանին, Դավիթ Դավթյանին, Յուրի Մովսիսյանին, Տիգրան Ազիզյանին, Հայկ Սահակյանին, Արամայիս Պետրոսյանին և Արմեն Ֆլջյանին։

Նշենք, որ թեև նախաձեռնության անդամները բավականին քիչ են՝ մոտավոր հաշվարկով 20 հոգի, սակայն ոստիկանությունը մեծաթիվ ծառայողներով է ներկայանում։

Վրան տեղադրելու ակցիան խոչընդոտվում է արդեն մեկուկես ամիս։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանում այսօր բողոքի ակցիաների 19 մասնակից բերման է ենթարկվել։

Նարեկ Կիրակոսյան