Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից: «Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, քանի որ այն առաջին պետություններից էր, որը տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ ուղիղ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով վերջինիս հանցավոր գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ …

