Ֆրանսիան հետ է կանչում Նիգերում իր դեսպանին և դուրս է բերում իր զորքերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը դադարեցնում է ռազմական համագործակցությունը Նիգերի հետ, որտեղ հուլիսին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, և հետ է կանչում իր դեսպանին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ իր որոշման մասին տեղեկացրել է պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումին։
Մակրոնը Բազումին  անվանել է «պատանդ» և ասել, որ Ֆրանսիան նրան համարում է երկրի միակ օրինական ընտրված առաջնորդը:
Ֆրանսիան հրաժարվել է ճանաչել նոր կառավարությունը, իսկ օգոստոսին զինվորականները դեսպան Սիլվեն Իտային 48 ժամ են տվել Նիգերը լքելու համար։

Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, այդ թվում նաև ինքը՝ դեսպանը, փաստացի արգելափակվել են դեսպանատանը և ստիպված են եղել զինվորական օրապահիկով սնվել՝ վախենալով դուրս գալ դեսպանատան տարածքից։
Հարցազրույցում Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան «կդադարեցնի ռազմական համագործակցությունը Նիգերի իշխանությունների հետ, քանի որ նրանք այլևս չեն ցանկանում պայքարել ահաբեկչության դեմ»:
Ֆրանսիական ռազմական ներկայությունն այս երկրում կազմում է մոտ 1500 մարդ։ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան մինչև տարեվերջ իր ուժերն աստիճանաբար դուրս է բերելու։