Մարդկանց որոշ հատված նախընտրում է տանը մեռնել, բայց դուրս չգալ․ Լևոն Հայրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Արցախցիներն այսօր բողոքի ցույց են անում  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն միջազգային մեխանիզմներով ապահովի արցախցիների անվտանգ տեղափոխումը Արցախից Հայաստան։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանի խոսքով՝ Արցախում մարդիկ այսօր շատ դաժան մարտահրավերների առաջ են կանգնած, սա վերջին 35 տարվա ամենադաժան մարտահրավերն է։

«Մեր ժողովուրդն այսօր դաժան մարտահրավերների առաջ է․ ժողովրդի առաջ հարց է ծառացել՝ մնալ իրենց տանը, թե դուրս գալ։ Որոշ մարդիկ տատանվում են, մարդկանց որոշ հատված էլ նախընտրում է մեռնել, քան թե դուրս գալ։

Մենք Արևմուտքից պահանջում ենք միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ և վերահսկել Արցախից ելքի ճանապարհները։ Մենք գիտենք, որ ռուսին և թուրքին վստահելու չի, տեսանք, որ ուսանողների դեպքում անարգել մի երկու խմբաքանակ բաց թողեցին, հետո սկսեցին ձերբակալությունները։ Նրանք զերծ չեն մնալու դրանից։

Հայտնի չէ, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանալու դուրս գալ»,- նշեց Հայրյանը։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ Արցախում այսօր գտնվող բնակչության 30-40 տոկոս կարող է չցանկանան լքել իրենց հայրենիքը։

«Մարդիկ չեն ուզում իրենց տները լքել։ Մարդկանց ամեն ինչ կապված է իրենց տան հետ, տունը թողնելը, հայրենիքը թողնելը մի քիչ դժվար է։ Բայց այնտեղ էլ անվտանգության երաշխիքներ չկան։ Եթե մի տարածքում չկա հայկական ինքնիշխանություն, ապագա ցեղասպանության բույն է։ Ես անգամ վախենում եմ Ռուսաստանի մեր հայրենակիցների համար, ինձ թվում է՝ վաղ թե ուշ մի հայկական ցեղասպանություն էլ Ռուսաստանում է լինելու, երբ հետեւում ենք Ռուսաստանի մեդիայում արտահայտված մտքերին։ Էրդողանի ու Պուտինի խոսույթն այսօր համարյա նույնն է։ Այսինքն՝ հայը որպես հայ կարող է ապրել միայն այն երկրում, որտեղ կա հայկական սուվերենիտետ։ Եթե Արցախի վրա չտարածվի հայկական ինքնիշխանությունը, այնտեղ 100 հազար հայ լինի, 1 մլն, թե 10 մլն հայ լինի, չի կարողանա ապրել։ Բայց եթե հայկական ինքնիշխանություն լինի, մեկ հայն էլ այնտեղ կարող է ապահով ապրել։ Չնայած սա հիմա թվում է շատ ուշացած, բայց եթե հայկական ինքնիշխանություն լինի Արցախում, հայերը կկարողանան այնտեղ ապրել։ Թուրքերին լավ իմանալով՝ կարող ենք ասել, որ մնացողներն ապագա մատաղացուներ են»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։