Լեռնային Ղարաբաղից արտագաղթը մեծանում է էթնիկ զտումների մասին Հայաստանի զգուշացումների ֆոնին. Politico

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քաղաքացիական բնակչության առաջին շարասյունները Լեռնային Ղարաբաղից Հայաստան են մտել կիրակի՝ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով, քանի որ ավելանում են նախազգուշացումներն այն մասին, որ զանգվածային արտագաղթ է սպասվում, այս մասին գրում է Politico-ն։

Մարդասիրական կազմակերպությունները և Հայաստանի կառավարությունը հայտնել են, որ տասնյակ մարդիկ տարհանվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը համաձայնել է բացել Լաչինի միջանցքը, որը կապում է անջատված տարածքը երկրի հետ: Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կարմիր Խաչի կողմից ուղեկցվել է շտապօգնության 23 մեքենա, որոնցում եղել են «Լեռնային Ղարաբաղի ծանր և շատ ծանր վիրավորված քաղաքացիներ»։

Միևնույն ժամանակ, այլ քաղաքացիական անձինք հայտնում են, որ իրենք աղաչում են ռուս խաղաղապահներին տարհանել իրենց այն բանից հետո, երբ երեքշաբթի Ղարաբաղի հայ ղեկավարներն ընդունել են զինաթափման պայմանագիրը 24 ժամ տևած կատաղի մարտերից և գնդակոծություններից հետո:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Կոռնիձոր գյուղի մոտակայքում գտնվող անցակետում այժմ անցնում է քաղաքացիական մեքենաների կայուն հոսք, որոնցից շատերը բեռնված են պայուսակներով կամ լցված անկողնային պարագաներով և այլ ունեցվածքով:

Սահմանին Politico-ն զրուցել է արցախցի Արթուրի հետ, որն արգելափակված էր մնացել տարածաշրջանի՝ 9 ամիս տևած շրջափակման պատճառով: Սպասելով իր հարազատների մասին լուրերին, երբ ադրբեջանական ուժերը սկսել են հարձակումը, նա զանգ է ստացել քրոջից, որը հայտնել է, որ իրեն տարհանել են ռուս խաղաղապահները:

Մեկ ժամ անհանգիստ սպասելուց հետո նա նորից միացել է 27-ամյա Ռիմայի հետ։ Ամենագնացի հետնամասում նստած՝ նա լաց էր լինում, մինչ նրա երկու երեխաները՝ երեք և մեկ տարեկան, շոկոլադ էին ուտում․ առանց սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ պակասի պայմաններում սա շքեղություն է:

«Մենք եկել ենք»,- ասում է նա:

Տեղացի լրագրող, բլոգեր Մարութ Վանյանն ասում է, որ շատ ուրիշներ էլ պատրաստվում են հետևել իրենց օրինակին:

«Մարդիկ հիմա ասում են, որ բոլորը հեռանում են: Ստեփանակերտում երկրորդ կարծիք չկա, բոլորը փորձում են մի քանի լիտր բենզին գտնել և պատրաստ լինել ցանկացած պահի, ամեն վայրկյան գնալ»,- ասել է Վանյանը՝ Կարմիր Խաչի կայանում իր հեռախոսը լիցքավորելուց և Ստեփանակերտում գտնվողների հետ խոսելուց հետո։

Կոտնիձորում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) շտապ օգնության կետում մի տարեց տղամարդ լրագրողներին հարցրել է, թե ինչու են սկսել հետաքրքրվել իրենց որպիսությամբ միայն ճգնաժամային կետ հասնելուց հետո։

«Որտե՞ղ էիք, երբ մենք Ղարաբաղում էինք։ Ցանկանում եք նկարահանե՞լ: Ահա իմ ոտքերը»,- զայրացած ասել է նա՝ բարձրացնելով տաբատի փողքերը՝ վիրակապված, կապտած սրունքները ցույց տալու համար։


«Այսօր առավոտյան՝ մեր գնալուց մեկ ժամ առաջ, ամուսինս զանգահարեց ու ասաց, որ տարհանում են կազմակերպում»,- ասում է 32-ամյա Կարինա Կաֆյանը՝ առաջիններից մեկը, որը փախել է Լեռնային Ղարաբաղից,- «Շուշիի շրջանի Բերդաձոր և Մեծ Շեն գյուղերից տարհանում էր սկսվում, ով բենզին կամ գազ ունի, կարող է հեռանալ։ Հիմա ամբողջ գյուղը ավտոբուսի կամ մեքենայի կամ ինչ-որ բանի է սպասում, որ վառելիք բերեն, որ միասին գյուղով գնան։ Այնտեղ երևի 120 հոգի կա»։

Politico-ն հիշեցնում է, որ Ադրբեջանը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը կարող են շարունակել ապրել տարածաշրջանում, եթե վայր դնեն զենքերը և ընդունեն իրենց կառավարումը։

Սակայն կիրակի Reuters-ին տված հարցազրույցում ԼՂ նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է, որ «մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9%-ը [կնախընտրեր] լքել պատմական հողերը»:

Մեղադրելով միջազգային հանրությանը պաշարված տարածքի մոտ 100.000 բնակիչներին մենակ թողնելու համար՝ Բաբայանը հայտարարել է, որ «մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես խայտառակություն և ամոթ հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»։

«Մեր ճակատագրի պատասխանատուները մի օր պետք է պատասխան տան Աստծո առաջ իրենց մեղքերի համար»,- ասել է նա: