«Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից և ենթադրում է տարածքային կորուստներ՝ հայկական շահերի ոտնահարմամբ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանու ներքո տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Խաղաղության պայմանագրի կնքման օրակարգով։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու …