Բիշքեկի դատախազությունը Kloop Media-ի դեմ լուծարման հայց է ներկայացրել մայրաքաղաքի Օկտյաբրսկի և Պերվոմայսկի շրջանային դատարաններ։ Փաստաթղթում նշվում է, որ հայցի պատճառն այն է, որ «գործունեության իրականացումը դուրս է կանոնադրությամբ նախատեսված շրջանակներից»։ Ըստ հայտարարության՝ Kloop Media-ն գրանցված չէ պետական լրատվամիջոցների ռեգիստրում, և կազմակերպության կանոնադրությունը չի հստակեցնում տեղեկատվության տարածումը, թեև դրանում ասվում է, որ «երիտասարդներին և քաղաքացիական …

