Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հյուսիսային Կորեա, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից, գրում է VOA-ն։ Չինական պատվիրակության հետ միասին նրանք դարձել են կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր երկիր այցելած առաջին պաշտոնյաները։ Երկու պատվիրակությունները կմասնակցեն «Հաղթանակի օրվա» 70-ամյակի տոնակատարություններին, որոնք կանցկացվեն հինգշաբթի օրը Փհենյանում։ Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի …

